Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ «Իրատես de facto»-ին

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ «Իրատես de facto»-ին
20.12.2011 | 00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը: Այդ կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ շնորհանդես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագրի հանձնումը:
Լրացավ նաև Հայաստանի գիտական լրագրողների խմբի ստեղծման մեկ տարին, որը ձևավորվեց գիտական լրագրությունն ու համապատասխան հրապարակումները խթանելու նպատակով:
Հայկական աստղագիտական ընկերությունն Օքսֆորդի հայկական գիտական ընկերության հետ համատեղ սահմանել էր շնորհակալագրեր առավել ակտիվ լրատվամիջոցների և տարեկան մրցանակներ լավագույն գիտական լրագրողների համար` առաջնությունը տալով տիեզերական թեմաներով հրապարակումներին: 2011-ին գիտությունն ակտիվորեն լուսաբանելու համար շնորհակալագիր հանձնվեց նաև «Իրատես de facto» թերթին և խրախուսական մրցանակ` մեր թղթակից ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ